Google ընկերությունը ներկայացրել է ոչ-կոնտակտային վճարումների նոր համակարգ, որը կոչվում է Google Wallet: Այն թույլ է տալիս հեռախոսի տերերին խանութներում վճարումները կատարել ոչ կոնտակտային եղանակով, այնպես, ինչպես դա սովորաբար արվում է քրեդիտ- քարտերի միջոցով: Ինչպես փոխանցում է Google-ի պաշտոնական բլոգը, այն բավական է մոտեցնել խանութում տեղադրված համապատասխան սարքին:
Այս ծառայությունն աշխատելու է Master Card-ի կողմից մշակված PayPass տերմինալներում: ԱՄՆ-ում, օրինակ, կա նմանատիպ 120 հազար տերմինալ, որոնք գործում են խանութներում, ռեստորաններում և այլն:
Google-ը իր Google Wallet ծառայությունը զարգացնելու գործում համագործակցում է Citygroup բանկի, MasterCard վճարային համակարգի, քրեդիտ-քարտերի և բջջային հեռախոսների օպերատոր Sprint ընկերության հետ: Այս պահին Google Wallet-ն աշխատում է միայն Nexus S 4G հեռախոսներում: