Պակիստանում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Հանգու քաղաքի ոստիկանությունում: Պայթուցիկով բեռնված մեքենայով նա մոտեցել է շենքին, որից հետո տեղի ունեցած պայթյուննի հետևանով առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 45-ը՝ վիրավորվել: Այս մասին ասել են ոստիկանությունում:
«Զոհվածների թիվը դեռ կարող է աճել, քանի որ վիրավորների մեծ մասը գտնվում են ծանր վիճակում»,- ասել են ոստիկանությունում: «Մենք փորձում ենք մաքրել փլատակները, հնարավոր է, որ նրանց տակ մարդիկ են մնացել»,- իշխանությունների ներկայացուցչին ցիտում է Reuters գործակալությունը: «Թալիբան» խմբավորումն արդեն ստանձնել է այս պայթյունի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ «Թալիբանը» խոտացել է վրեժ լուծել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության համար: Վերջին երկու շաբաթների ընթացքում ահաբեկչությունները շեշտակի ավելացել են, զոհվածների թիվն անցնում է մի քանի հարյուրից:










































