Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2017-ի ապրիլի 4-ին նոր աճուրդ է նշանակել:Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ապրի 4-ին աճուրդի է հանվելու ընդհանուր առմամբ պետական սեփականության 146 միավոր, որից 21-ը բաց բաժնետիրական ընկերություններ են, 78-ը` պետական մանր ձեռնարկություններ և օբյեկտներ, 16-ը` ոչ բնակելի տարածքներ և շինությունները, իսկ 14-ը` տրանսպորտային միջոցներ:
Աճուրդը տեղի է ունենալու բաց կարգով, այսինքն` կարող են մասնակցել անհատներ, տեղական և արտասահմանյան ընկերություններ, տեղական և արտասահմանյան ներդրողներ:










































