Բրիտանական Mirror պարբերականի լրագրողները սյուժե են պատրաստել Սանկտ Պետերբուրգում գտնվող կոմունալ բնակարանի մասին, որտեղ մեծացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սյուժեի համաձայն՝ Պուտինը մեծացել է ստվարաթղթե պատեր ունեցել կոմունալ բնակարանում, որի սանհանգույցից մի քանի ընտանիք է օգտվել: Լրագրողները պատմում են, որ ապագա նախագահը մեծացել է հետնախորշերում, որտեղի փողոցները լի էին ավազակներով:
«Այնպես որ դժվար է հավատալ, որ նման աղքատության մեջ ապրած տղան կարող էր դառնալ աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը»,-ասվում է հոդվածում:
Պուտինի նախկին ընկերներից մեկը Mirror-ին պատմել է, որ նա սովորել է գոյատևել այս փողոցներում: «Դա և՛ դաժան էր, և՛ նորմալ. գոյատևում է ուժեղագույնը: Դա նրան ուժ տվեց հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է»,-ասել է պարբերականի զրուցակիցը՝ հավելելով, որ Պուտինը ստիպված է եղել նաև առնետներ որսալ:


















































