Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Որ քաղաքական ուժերը կհայտնվեն ԱԺ-ում և ինչու. Gallup-ի խիստ նախնական ուսումնասիրությունը

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Gallup International associatiaton-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունների և 4 դաշինքների դիրքերի առումով հասարակության, ընտրողի համար մասնատված է դաշտը:

Նրա խոսքով՝ մինչև հաջորդ շաբաթվա վերջը իրենք կկարողանան ամփոփել հետազոտության տվյալները և ներկայացնել հանրությանը մինչև քարոզարշավը ձևավորված պատկերը, իսկ ամսի 10-12-ից կնախաձեռնեն նոր հետազոտություն՝ ունենալու համար քարոզարշավից հետո ձևավորված պատկերը, և ըստ այդմ՝ կանցկացվեն զուգահեռներ:

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ մոտավոր կարելի է ասել, որ առկա դոմինանտ երկու ուժերը իրենց դիրքերը պահպանել են:

Մասնավորապես, Արամ Նավասարդյանի կարծիքով՝ ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի իմիջը բավականին դրական է, ինչը, սակայն, պայմանավորված է նրանով, որ մեր բանակը կայացած կառույց է. «Սակայն երբ Սեյրան Օհանյանին դիտարկում ենք որպես ընդդիմադիր գործիչ, այստեղ որոշակի խզում է տեղի ունենում, որովհետև ամեն դեպքում նա դիտարկվել է որպես իշխանական լծակներ ունեցող անձնավորություն, ուստի եղած խնդիրների մասին նա չէր կարող չիմանալ, և նրա «այլևս»-ը կարող էր գալ մեկ, երկու, երեք տարի առաջ, ոչ թե պաշտոնանկությունից հետո… Մենք չենք կարող հասկանալ՝ ինչ համ և բույր կա այդ ՕՐՕ դաշինքում. այնտեղ կան և՛ քաղցրավենիք, և՛ տուշոնկա, և՛ տարբեր մրգեր: Իսկ դրանից ճաշատեսակ չի ստացվում»:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, մեր զրուցակիցը նկատեց, որ Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կա դրական վերաբերմունք, իսկ Արամ Սարգսյանի նկատմամբ գոնե չկա բացասական վերաբերմունք. ««Ելք» դաշինքը այն եզակի քաղաքական միավորումներից է, որը նոր և տարբեր հարցերի շուրջ հստակ մոտեցումներ է ցուցաբերում»: Արամ Նավասարդյանի կարծիքով՝ «Ելք»-ը կանցնի Ազգային ժողով:

«Ծառուկյան» դաշինքի առումով մեր զրուցակիցը նկատեց, որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո, ի հակառակ հետազոտողների սպասումների, «Ծառուկյանի ռեյտինգը նույնիսկ փոքր-ինչ աճել էր, բայց հետո նվազեց: Սակայն ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանն ունի անձնական բարձր ռեյտինգ, սակայն դա չի նշանակում, որ այդ ռեյտինգը պետք է տարածվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա»:

Արամ Նավասարդյանի համար շատ տարօրինակ էր ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ստեղծումը. «ՀԱԿ-ի ռեյտինգը բավականին ցածր էր… միգուցե նրանք տրվեցին մոդային և փորձեցին դաշինք կազմել: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես բերեց մի գաղափար, որի մասին չեմ ուզում խոսել, որը ենթադրում է ընտրողների որոշակի զանգվածի համախմբում էդ մոտեցման շուրջը՝ ինչ-ինչ պատճառներով»:

Մեր զրուցակցի խոսքով՝ միակ կուսակցությունը, որն ունի ընդդիմադիրների կուռ զանգված, ՀՅԴ-ն է:

ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ շեշտադրումն արվելու է Կարեն Կարապետյան անձի հետ կապված. «Կարեն Կարապետյանն ունի բավականին բարձր անձնական ռեյտինգ (մոտ 85 տոկոսը դրական էր վերաբերվում): Բայց արդյո՞ք այդ 85 տոկոսը դրական կանդրադառնա Հանրապետականի վրա. իհարկե՝ ոչ»:

Պարոն Նավասարդյանը հույս հայտնեց, որ բացի ռեսուրսների պայքարից՝ քարոզարշավին կունենանք նաև գաղափարների պայքար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում