Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞վ կհավատա վարչապետին, երբ Հայաստանում բռնապետություն է. Գերմանիայի հայ ակադեմիկոսների միություն-1860

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է «Գերմանիայի հայ ակադեմիկոսների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

– Պարոն Օրդուխանյան, օրերս Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքում «Ներկա ներքաղաքական զարգացումները ՀՀ-ում և Սփյուռքի դիրքորոշումը» թեմայով խորհրդաժողով է տեղի ունեցել, որը նպատակ ունի սերտացնել հայրենիքՍփյուռք բազմաբնույթ կապերը, գտնել լուծումներ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած առկա անհետաձգելի խնդիրների համար: Օրերս էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր կոչով դիմել սփյուռքահայերին՝ մասնակից դառնալու երկրում ընթացող բարեփոխումներին, առաջին հերթին՝ կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Որքանո՞վ են այս երկու հայտարարությունները փոխկապակցված:

– Այս երկուսի մեջ բացարձակապես կապ չկա: Սա առանձին աշխատանք է, որ մենք ուզում ենք իրականացնել: Մինչև հիմա Սփյուռքի կառույցներում եղել են սահմանափակ օրակարգային հարցեր ՀՀ վերաբերյալ՝ բարեգործություն, համերգների կազմակերպում կամ որոշ գործիչների ներկայություն: Բայց ՀՀ-ն իր կոմպլեքս հարցերով չի եղել սփյուռքյան համայնքների օրակարգային հարց: Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ ներկայացվի Սփյուռքում և դառնա սփյուռքյան միությունների, համայնքների, կազմակերպությունների օրակարգային հարցերից մեկը, այսինքն՝ Ցեղասպանության ճանաչման, եկեղեցական, երիտասարդական և այլ հարցերին գումարվեն այնպիսի հարցեր, որոնք մինչև հիմա երբեք չեն եղել: Մենք լավ գիտենք, որ ՀՀ իշխանությունները, ինչպես նաև սփյուռքյան շատ կառույցներ, չեն ուզում ընդլայնել աշխատանքային դաշտը: Սա ունի անհանգստացնող կողմեր, բայց մինչև ՀՀ-ն չդառնա սփյուռքյան համայնքների և՛ ստեղծական, և՛ գործնական աշխատանքային օրակարգային կետերից մեկը, ՀՀ-ն կմնա ինչպես միթևանի թռչուն, որ կարող է շարժվել, մի քիչ թռնել, բայց ոչ՝ ճախրել: Դրա համար մենք ուզում ենք քննարկել այն հարցերը, որոնք մինչև հիմա չեն  քննարկվել: Օրինակ՝ հայ հիվանդների տեղափոխումը Գերմանիա, նրանց բուժումը կամ մահանալուց հետո նրանց տեղափոխման հարցը: Չկա մի շաբաթ, որ Գերմանիայից մեկ կամ երկու դիակ չուղարկենք Հայաստան: Այս հարցերը երբեք որևէ երկրում համայնքային քննարկման լուրջ մակարդակի չեն բարձրացվել, իսկ սա այժմեական անհետաձգելի հարց է, որ այս ծանրությունը չմնա մեկ կամ մի քանի անհատների ուսերին:

– Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ ուղղված Սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին, ի՞նչ արձագանք է գտել Գերմանիայի հայ համայնքում: Սայլը կարծես թե տեղից չի շարժվում: Ինչո՞ւ:

– Շատ պարզ պատճառով: Հայաստանում այսօր գոյություն ունի 70 քաղբանտարկյալ, Հայաստանը բռնապետական երկիր է, և որևէ լուրջ գործարար, եթե  անձնական մոտիվացիա չունենա, չեմ կարծում որևէ մեկը հավատա այս կոչերին: Մի կողմից՝ մարդիկ իրենց հայացքների համար բանտերում տանջվում են, Հաց բերողն այսօր մահվան շեմին է, այս ֆոնին  որևէ մեկը պետք է գա ներդրո՞ւմ անի, կամ կոչո՞վ պետք է ներդրումներ անեն: Համակարգը պետք է վստահություն ներշնչի: Մենք ցավում ենք, որ այս հնարավորությունները, որ մեզ մոտ կան, մենք արգելակում ենք, որովհետև որևէ հույս և հավատ չկա, որ մարդը կդիմանա ներկա օլիգարխիկ համակարգին և կկարողանա բարգավաճել: Մարդիկ ներդրում կանեն և մի օր նրանց, հայաստանյան լեզվով ասած, «կքցեն» և ճանապարհ կդնեն: Ո՞վ պետք է հավատա վարչապետի խոսքին, երբ Հայաստանում բռնապետական վիճակ է: Ինքս երևանցի եմ և գիտեմ՝ ինչ է կատարվում: Այնպես որ՝ կոչերը երաշխիք չեն կարող լինել, պետական համակարգն է ներդրման երաշխիքը և ոչ թե անհատը կամ անհատի կոչը՝ լինի  նախագահ, վարչապետ, թե գյուղապետ:

– Սեպտեմբերից կառավարության փոփոխությունները ոչինչ չե՞ն փոխել: Կարծում եք՝ ոչինչ չի՞ փոխվի, քանի դեռ համակարգը չենք փոխել:

– Մեզ համար դրանք կոսմետիկ փոփոխություններ են: Այսինքն՝ կարող է աչք է քսում կամ ունքի մազերն է հանում, կամ հարդարում է մազերը, բայց  դա փոփոխություն չէ: Գոնե մեզ համար, ովքեր եվրոպական համալսարաններն են ավարտել, գիտեն քննադատաբար նայել հարցերին: Ինչ է փոխվել այսօր… Հայաստանը 70 քաղբանտարկյալ ունի: Հաննիբալը գալիս էր մեզ մոտ ապաստան խնդրում, որովհետև Հայաստանը ազատության խորհրդանիշն էր, այսօր, սակայն, մենք բռնապետական վիճակ ենք ստեղծել և մարդկանց փակել բանտերում: Ամեն դեպքում  այս հարցերը պետք է քննարկվեն, բայց սա չի նշանակում, որ Սփյուռքը պետք է ընդդիմադիր լինի, սակայն  պետք է հարցերը քննարկվեն, լուծումներ գտնվեն, միգուցե տնտեսական, քաղաքական, մշակութային լուծումներ գտնվեն: Ամեն դեպքում նոր կոնցեպտներ են պետք, որպեսզի Հայաստանը կարողանա այս վիճակից դուրս գալ: Մենք սիրում ենք մեր երկիրը և դրա համար  մտածում ենք՝ ինչ պետք է անել, որ փոփոխություն լինի առանց թշնամության, բայց պետք է լուծումներ գտնվեն: Ամեն օր մենք դիակ ենք տեղափոխում Հայաստան: Ամեն օր մարդ է մահանում Գերմանիայում… ի՞նչ է կատարվում Հայաստանում, դրա մասին պետք է մտածենք: Ես գոնե չեմ տեսնում Հայաստանում որևէ առաջընթաց:

– Իսկ ի՞նչ խնդիրներ են առաջանում մահացածներին Հայաստան տեղափոխելիս:

– Շատ մեծ: Մենք կարծես թե բոլոր գործերը թողած՝ թաղման բյուրոյի ենք վերածվել: Դրամական հարցեր են, մեծ գումարներ, տեղում թաղելը մի քանի հազար եվրոյի է հասնում: Մարդիկ, որ մինչև վերջին կոպեկը ծախսած հասնում են այստեղ՝ բուժվելու, հիվանդության վերջին աստիճանին չեն կարողանում բուժվել և փող չունեն, որ վերադառնան, մենք մշտապես պետք է գիշեր-ցերեկ աշխատենք, որ գումար հավաքենք, որպեսզի դիակները կարողանանք տեղափոխել Հայաստան: Սա համայնքի համար մեծ ծանրաբեռնվածություն է: Ամեն օր դրամահավաք է, մինչդեռ այդ գումարները կարող են ծառայեցվել գրադարաններ, հայկական արխիվներ, կինոստուդիա ստեղծելու վրա: Սա մեծ խնդիր է, որի մասին պետք է մտածի նաև պետությունը, թե ինչու է այդ հիվանդությունը Հայաստանում այդքան տարածված, և մարդիկ  գալիս են այստեղ վերջին հույսով: Գերմանիայի գերեզմանները լցված են հայկական դիերով: Այսպիսի բան մեկ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էր Գերմանիայում, երբ ռազմագերիների դիակներով էր լցված: Նույնը հիմա է կրկնվում: Գուցե հանքերի շահագործումն է, հանքերի անխնա վաճառքը, չգիտեմ, բժիշկ չեմ, բայց երևույթը սարսափեցնող է:  Չորս-հինգ տարեկան երեխաներ քաղցկեղով մեր քաղաքի հիվանդանոցներում են, էլ չեմ ասում դիալեզով, լյարդի ցերոզով հիվանդները: Սա անհանգստացնող երևույթ  է, մեր ազգը կոտորվում է:

– Հայաստանում ընտրություններ են:  Սփյուռքի մի շարք մտավորականներ գալու են՝ վերահսկելու ընտրական գործընթացը: Որքանո՞վ եք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության այս քայլը արդյունավետ համարում:

– Իմ անձնական կարծիքն է՝ թող մեկ անգամ էլ մարդիկ իրենց ձեռքը և այտերը վառեն, իրենք իրենց փորձով համոզվեն, որ հնարավոր չէ որևէ ձևով ընտրությունների ճանապարհով հարցերը լուծել: Հեղինակավոր  մարդիկ են, հարգված մտավորականներ, բայց թող մեկ անգամ էլ իրենք համոզվեն: Մենք հույս չունենք, որ ընտրությունների միջոցով հնարավոր է լուծվեն այս հարցերը, միգուցե տնտեսական խորը կոնցեպտներ են պետք, որ հիմքից փոխվի երկիրը՝ տնտեսական, քաղաքական առումով: Մենք կողմնակից չենք ռազմական հեղաշրջումների, բայց ի՞նչ է մինչև հիմա փոխվել ընտրությունների միջոցով: Թատրոն է, որ խաղում են, թող իրենք  էլ մի անգամ մասնակցեն, ոչինչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում