Վերնիսաժի առևտրականները նշում են, որ անցած տարիների համեմատությամբ առևտրի չափերը նվազել են. «Առևտուրը մեռած ա»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում նշեց առևտրականներից մեկը:
Առևտրականները գալիք ընտրություններից լավ ակնկալիք չունեն:
«Մենք ոչ թե ընտրող ենք, այլ ձայն տվող: Այս ընտրություններով իրավիճակ չի փոխվի»,-նշեցին առևտրականները:
Նրանք հավաստիացնում են, որ տաղավարի համար վճարվող վարձը կարողանում են վճարել, բայց հազիվ են ծայրը ծայրին հասցնում:











































