Սպիտակ տունը Կոնգրես է ուղարկել հայց՝ ուսումնասիրելու 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Բարաք Օբամայի կողմից Դոնալդ Թրամփի հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ հաղորդագրությունը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Թրամփը կոչ է արել Կոնգրեսի հետախուզական հարցերով կոմիտեին անցկացնել հետաքննություն՝ գործադիր իշխանության կողմից լիազորությունների հնարավոր խախտման փաստով։
Ավելի վաղ Բարաք Օբամայի մամլո քարտուղարը հերքել էր Թրամփի հայտարարությունը իր հեռախոսի գաղտնալսման մասին։








































