Paper ամսագիրը սոցցանցում հրապարակել է իր մարտյան համարի շապիկը և կադրեր ֆոտոշարքից, որի հերոսուհին Ռիհաննան է: Նկարահանումներն անցկացվել են «Խախտում ենք կանոնները» նշանաբանի ներքո. երգչուհին հանդես է եկել մի քիչ կոլորիտային կերպարներով, որոնք ոգեշնչված են նյույորքյան ոճով:
Ռիհաննան ներկայացել է խանութ մտած աղջկա կերպարով, որտեղ կեցվածք է ընդունել վաճառողի տեղում, ապրանքների վաճառասեղանների ֆոնին: Նա համաձայնվել է մազերը կանաչ ներկել և պանկյան սանրվածք անել:






















































