Հոլիվուդի հայտնի աստղերից մեկը՝ ծագումով բրիտանացի Պատրիկ Ստյուարտը երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե իր բնակության վայրը ընտրելիս որ երկրին առավելություն տա: Դոնալդ Թրամփի՝ իշխանութան գալու փաստը վերջ դրեց այդ երկընտրանքին:
Այժմ Պատրիկ Ստյուարտը պայքարում է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար:
The View ամսագրին տված հարցազրույցում նա խոսել է իր որոշման մասին. «Հնարավոր է՝ դա ընտրությունների միակ դրական արդյունքն է: Ես դիմել եմ քաղաքացիություն ստանալու խնդրանքով. ցանկանում եմ ամերիկացի դառնալ: Վաշինգտոնցի իմ բոլոր ընկերները պնդում են, որ ես միայն մի բան պետք է անեմ՝ պայքարեմ ու դարձյալ պայքարեմ: Առայժմ ես ոչինչ չեմ կարող անել, քանի որ ԱՄՆ քաղաքացի չեմ»:







































