Sunday, 14 06 2026
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Հայաստանի ԴԱՐԻ ԽՆԴԻՐԸ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը սկսել է այցերի և հանդիպումների շարք խորհրդարանի 2017 թվականի ընտրության մասնակից կուսակցությունների և դաշինքների հետ, որի մեկնարկը տվել է ՀՀԿ շտաբից: Թե ինչու ՀՀԿ, երևի թե դժվար չէ պատկերացնել կամ գուշակել: ՀՀԿ-ն իշխանությունն է, հետևաբար թիվ մեկ և գլխավոր պատասխանատուն այն ամենի համար, ինչ տեղի կունենա ընտրական գործընթացում:

Առաջին հերթին խոսքն իհարկե անօրինականությունների մասին է, որ կարող են լինել տարբեր դրսևորումներով, որոնք ՀՀԿ-ն որակում է «արջի ծառայություն», իսկ քաղաքակիրթ հանրությանը հայտնի է որպես պարզ անօրինականություն և ընտրազեղծարարություն ու կեղծարարություն: ԱՄՆ դեսպանը սկսել է ՀՀԿ կենտրոնական շտաբից, ասելով, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն ուշի ուշով հետևելու է Հայաստանի ընտրական գործընթացին, քանի որ այն շատ կարևոր է Հայաստանի խաղաղ ու զարգացած ապագայի համար: Այսօրինակ երևույթը անկախության 25-րդ տարում պետք է որ ինչ որ տեղ նվաստացուցիչ լիներ Հայաստանի համար, երբ միջազգային հանրությունը դատավորի կամ մրցավարի, կամ պարզապես դաստիարակի կարգավիճակում հորդորներ է հղում Հայաստանի իշխանությանը, որ պետք չէ կեղծել ընտրությունը, պետք չէ խախտել օրենքը, որ ժողովրդավարությունը Հայաստանի ապագան է, խաղաղության և անվտանգության գրավականը, և այլն, և այլն: Բանն այն է, որ 25 տարի առաջ Հայաստանն այդ ասպարեզում հետխորհրդային տարածության կամ քանդվող ԽՍՀՄ առաջամարտիկն էր, Կովկասի ժողովրդավարության կղզյակը, որի հետ ակնհայտ հույսեր էին կապում միջազգային կառույցները, գերտերությունները, որ քաղաքակիրթ պետությունների ընտանիքը կհամալրի ևս մի անդամ, իր լուման բերելով համաշխարհային կյանքին և այդ կյանքից քաղելով իր բաժին դիվիդենտները: 25 տարի առաջ թվում էր, որ քառորդ դար անց Հայաստանում կարծես թե որևէ ուշադրության, որևէ առանձնակի դիտարկումների կարիք չէր լինելու համապետական կամ ՏԻՄ ընտրությունների գործընթացներում, որ դրանք դառնալու էին Հայաստանի բնականոն կյանքի մի մասը, շնչելու, աշխատելու պես մի բան, նվազագույն մի ձեռքբերում, որ անկախ Հայաստանի համար 25 տարի անց պետք է լիներ արդեն բացարձակապես անցած մի փուլ՝ հաշվի առնելով այն հույսերն ու ներուժը, որով մեկնարկեց Հայաստանն իր ճանապարհը:

Այդ տեսանկյունից, 25 տարի հետո Հայաստանին ոչ թե միջազգային հանրությունը պետք է հորդորեր ժողովրդավար լինել, օրինական և թափանցիկ ընտրություն անցկացնել, վերջապես հասկանալ, որ ժողովրդավարությունն է մեր զենքը բառի բուն և պատկերավոր իմաստով՝ այդ թվում նավթով ու գազով զինված Ադրբեջանի հետ հակամարտությունում, այլ Հայաստանն ինքը 25 տարի հետո ժողովրդավարության իր փորձով, ընտրական իր կենսափորձով ու ձեռքբերումներով պետք է ուսանելի օրինակ լիներ աշխարհի տարբեր երկրների համար, որոնք ունեին ժողովրդավարական ինստիտուտների և ավանդույթների կայացման նոր կամ հին խնդիրներ: Հայաստանն ինքը պետք է լիներ մրցավար կամ դաստիարակ այլոց համար: Մինչդեռ, այսօր Հայաստանին են դաստիարակում, և որքան էլ այս ըստ էության կարևոր գործընկերությունը Հայաստանի համար ներկայիս իրողությունների տեսանկյունից ունի մեծ արժեք ու նշանակություն, այնուհանդերձ սա վկայում է նաև կորսված ժամանակի մասին, վկայում է անարդյունավետ ընթացքի և բացթողումների մասին, որն ունեցել է ուղղակի և անուղղակի ծանր և ծանրագույն հետևանքներ: Հայաստանը ընտրական համակարգի փոխարեն կառուցեց և պարարտացրեց ընտրակեղծարար, կոռուպցիոն մի համակարգ, որն այսօր հարվածում է ազգային անվտանգությանը: Եվ այս տեսանկյունից, իրավացի է ԱՄՆ դեսպանը, և ընդհանրապես բոլոր նրանք, որոնք զգուշացնում են, որ 2017 թվականի ընտրությունների կեղծումը կլինի ազգային անվտանգությանը հասցված գուցե վերջին հարվածը: Դա չի նշանակում, որ Հայաստանն այլևս գոյություն չի ունենա: Պարզապես, Հայաստանը կհիշեցնի անկողնուն գամված հիվանդի, որին արդեն ոչ ոք հույս չի տալիս և որի հետ ոչ ոք ոչ մի հույս այլևս չի կապում, որը անվտանգ է ոչ թե իր կարողունակության շնորհիվ, այլ որովհետև խղճահարություն է առաջացնում շրջապատի մոտ: Մյուս կողմից, իրատեսական է արդյոք սպասումը, որ Հայաստանում 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը կլինի այն, ինչ ենթադրվում է Հայաստանի ժողովրդավարական անհրաժեշտությունների և հեռանկարների մասին գնահատականներում:

Պետք է խոստովանել, որ դա իրատեսական չէ, և թերևս այդ ամենը գիտակցում են բոլորը, անգամ միջազգային կառույցները: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխող համակարգը ի բնե անկարող է կազմակերպել այդօրինակ ընտրություն և կտրել այն ծառը, որի վրա նստած է: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել նաև, որ համակարգն ինքնին չի գնա փոփոխության, եթե չկա դրան պարտադրող, դրան մղող, ճնշող հանրային գիտակցություն և քաղաքացիական հասարակություն: Այստեղ է լուծումը՝ հասարակության փոփոխության մեջ: Եվ այստեղ է գլխավոր խնդիրը քառորդ դարի, և Հայաստանի, հայկական պետականության համար, թերևս, Դարի խնդիրը: Մենք չենք ձևավորել հասարակություն, անկախ պետության արժանապատիվ քաղաքացու գիտակցություն, մենք խորհրդային երկրում իրեն օտար զգացող քաղաքացուց չենք կերտել իր երկրում իրեն տեր զգացող քաղաքացի, չենք փոխել քաղաքացու վերաբերմունքը պետության հանդեպ, պետության ընկալումը՝ ստորադասից չենք ապահովել անցումը վերադասի: Ընտրությունը չի բերելու սրան, այլ սա է բերելու ընտրության, ժողովրդավարության և խորքային, համալիր անվտանգության: Հետևաբար այստեղ է այն դաշտը, որ պետք է կատարվեն Հայաստանի ժողովրդավարական հեռանկարի համար նախատեսված բոլոր տեսակի ներդրումները, նյութականից, ֆինանսականից մինչև մտավորն ու հոգեբանականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում