ԱՄՆ Կոնգրեսը Սենատի նիստում հաստատել է Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերիին էներգետիկայի նոր նախարարի պաշտոնում: Այդ որոշմանը աջակցել են 62 սենատոր, իսկ 37-ը դեմ են հանդես եկել:
66 տարեկան հանրապետական Փերին Տեխասի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-2015 թվականներին: Նա մասնակցել է վերջին նախընտրական քարոզարշավին և բազմիցս քննադատել է Թրամփին: Սակայն, Սպիտակ տան համար պայքարից դուրս գալուց հետո Փերին հանդես է եկել Թրամփին աջակցությամբ:










































