2017 թվականի Նոբելյան մրցանակին արժանանալու համար 318 թեկնածություն է դրվել: Մրցանակը կհանձնվի հոկտեմբեր ամսին: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել է Նորվեգական նոբելյան ինստիտուտը:
Տաղանդավոր շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի անունը կրող մրցանակի հավակնորդների թվում 215 մարդ է և 103 կազմակերպություն:
Ըստ ընդունված ավանդույթի հավակնորդների ամբողջական ցուցակը չի հրապարակվում: Միայն մրցանակաբաշխությունից 50 տարի անց է Նոբելյան ֆոնդը հնարավոր համարում փաստաթղթերի հրապարակումը, որոնք ընկած են ընդունված որոշման հիմքում:











































