Սիրիական բանակի զինվորները Դամասկոսի մոտ գտնվող Հարաստա բնակավայրում ոչնչացրել են «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շտաբ-բնակարանը, հայտնում է SANA տեղեկատվական գործակալությունը` վկայակոչելով ռազմական աղբյուրին:
Այդ տվյալների համաձայն՝ զինյալների հրամանատարական կետից բացի, զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև ստորգետնյա թունելը, որով զինյալները պետք է Հարաստայից հասնեին Սիրիայի մայրաքաղաքի բնակելի թաղամասեր: Թունելի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 220 մետր:








































