Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» անվանակարգի

«Հայկական ճամբար» ՀԿ-ն մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու և մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք-շինություններով, ինչպես նաև համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական և մասնավոր կառույց պարգևատրվել է: Երևանի քաղաքապետարանը «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատանքը գնահելու համար և համառոտ ներկայացրել մատչելիության ապահովման ուղղությամբ արված աշխատանքները.

«Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում հատկապես կարևորված և սոցիալական առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: Այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի տարի գործում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ այսօր մայրաքաղաքն ապահովված է ավելի քան 1200 հարմարավետ թեքահարթակով, որոնք, ըստ փողոցների առաջնահերթության, կառուցվել են շահառուների անմիջական առաջարկությամբ և հսկողությամբ:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում գործում է նաև 25 հարմարեցված ավտոբուս: Տեսողության խնդիրներով անձանց համար ստեղծվել է նաև շուրջօրյա առցանց հաղորդացման համակարգ: Այս ծրագրերը կլինեն շարունակական: Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած շենքերի կառուցվածքի պատճառով, ցավոք, խնդիր է շենքերի մատչելիությունը, մինչդեռ այժմ քաղաքաշինական թուլտվություններում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության ապահովումը ամրագրված է և հատուկ հսկողության տակ է: Առհասարակ, պետք է ընդգծեմ, որ հաշմանդամներին առնչվող բոլոր խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ու մշտական ուշադրության կենտրոնում են»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:

«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրով:

«2014 թ-ից, երբ ստեղծվեց «Matcheli.am» կայքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մենք դիտարկեցինք տարբեր կառույցներ: Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքներն իսկապես նկատելի ու զգալի են: Ամեն տարի մայրաքաղաքի բյուջեով իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք կարևոր ծրագրեր:

Քաղաքապետարանի շենքում ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված է մատչելի և հարամարվետ միջավայր, ինչին համոզվել ենք ինքներս: Թեև քաղաքապետարանը չի բարձրաձայնում, բայց ստեղծված հարմարությունները ծառայում են նաև այնտեղ աշխատող համշանդամություն ունեցող անձանց, հատկապես «Մեկ պատուհան» համակարգում»,- նշել է ծրագրի թիմի անդամ Վարդուհի Արամյանը, հավելելով, որ Երևանում մատչելի վայրերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև «Matcheli.am» կայքում:

Նախաձեռնության հեղինակները նաև հույս են հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մայրաքաղաքում մատչելիության ապահովմանը միտված ծրագրերը կլինեն շարունակական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում