Այս տարի երրորդ անգամ Հայաստանում կանցկացվի բլորգերների և ՏՏ ոլորտի մասնագետների Barcamp կոնֆերանսը։
Երևանյան երրորդ Barcamp-ը, ինչպես նախորդ տարիներին, կանցկացվի Ամերիկյան համալսարանում հունիսի 4-ին և 5-ին։ Barcamp-ին կարող են մասնակցել և Ինտերնետի ու նոր մեդիաների թեմաներով պրեզենտացիաներ ներկայացնել բոլոր ցանակցողները, գրանցումն արդեն սկսվել է։
Միջոցառման կազմակերպիչները այն անվանումեն չկոնֆերանս, քանի որ Barcamp-ում ստեղծվում է ոչ ֆորմալ մթնոլորտ՝ բաց քննարկումների և մտքերի ազատ փոխանակման համար։ Անցյալ տարի Barcamp-ին մասնակցել է 400 հոգի, այդ թվում՝ նաև հյուրեր Ռուսաստանից և Վրաստանից։
2011-ի հայաստանյան Barcamp-ի հատուկ հյուրերն են ներկայացուցիչներ «Վիմպելկոմ» և «Օպերա սոֆթվեր» (Opera Software) ընկերություններից, Livejournal ցանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերիշև և BBC-ի հաղորդավար ու լրագրող Փունեհ Ղոդուսին։






































