Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի ղեկավարի մամլո ծառայությանը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
«Պետությունների ղեկավարները պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ամսաթիվը և տեղը չի նշվում:
«Նախագահներ Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ:










































