ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բաց կթողնի Սպիտակ տանը կից թղթակիցների ասոցիացիայի (WHCA) ամենամյա ընթրիքը: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան էջում:
«Ես այս տարի ներկա չեմ լինի WHCA-ի ընթրիքին»,- գրել է Թրամփը՝ դրա մասնակիցներին լավ երեկո մաղթելով:
WHCA-ի ամենամյա ընթրիքը, որին սովորաբար մասնակցում են լրագրողներ, հայտնիներ և քաղաքական գործիչներ, ներառյալ՝ ԱՄՆ նախագահը, նախատեսվում է անցկացնել ապրիլի 29-ին Վաշինգտոնում:









































