Սիրիական բանակն իր վերահսկողությունն է հաստատել Հալեպի նահանգի 15 գյուղերի վրա՝ ազատագրելով դրանք ԴԱԻՇ-ի գրոհայիններից՝ տեղեկացնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ կառավարական զորքերին հաջողվել է նաև վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակության Ջաբալ Սալիմ բարձունքի վրա:
Սիրիական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները Քուվերեյս ավիաբազայի և Հալեպ-Ռաքա ավտոմայրուղու շրջակայքում:








































