Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Հայտարարություն՝ պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշների վերաբերյալ

2017թ. փետրվարի 23-ին Կառավարության կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և ներգրավման կարգը:

Պրոբացիայի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կամավորները պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների լուծման նպատակով անվճար հիմունքներով մասնակցում են վերջինիս գործառույթների իրականացմանը՝ որպես օժանդակողներ:

Սույն կարգով սահմանվում է կամավորների ներգրավման հետևյալ չափանիշները՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավոր (այսուհետ՝ կամավոր) կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, ով՝

1) տիրապետում է հայերենին.

2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ, կամ ունի պրոբացիայի պետական ծառայության գործառույթների իրականացմանն անհրաժեշտ համապատասխան որակավորում:

  1. Կամավոր չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ

2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հիվանդություններից որևէ մեկով:

  1. Կամավորը պետք է ունենա բարոյական և էթիկական բարձր հատկանիշներ, թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում, պարզ, սահուն արտահայտվելու, մտքերը գրավոր շարադրելու և տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն:

Կամավոր ներգրավվելու համար դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնում է.

1) դիմում, որտեղ պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության  դեպքում).

բ. դիմողի բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն  (առկայության դեպքում).

գ. դիմողի աշխատանքի վայրը, հեռախոսահամարը.

2) ինքնակենսագրություն.

3) որպես կամավոր ներգրավելու մասին հիմնավորում պարունակող նամակ.

4) 2 գունավոր լուսանկար՝  3 x 4 չափսի.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

6) ուսման վայրից տեղեկանքը կամ բարձրագույն կրթության վկայականը և վկայականի պատճեն (դրանց առկայության դեպքում).

7) աշխատանքային գրքույկի պատճեն (առկայության դեպքում):

  1. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն կամ ուղարկվել փոստով:
  2. Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում