Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Դաշնակցության նախընտրական ծրագիրը կույս է, դրանով իսկ նորեն ընդունելի

Ելնելով  Հայաստանի և հայության առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությունից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնական նպատակներն են՝ շեշտակի կրճատել աղքատությունը և վերացնել չքավորությունը (յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորել կենսապահովման նվազագույն բյուջեից ոչ ցածր եկամուտ), կազմավորել միջին խավ, ապահովել արժանավայել կյանքի պայմաններ, ձևավորել կայուն զարգացող, մրցունակ տնտեսություն, կառուցել ազգային-ժողովրդավարական ժամանակակից պետություն և հաստատել ներկա մարտահրավերներին համարժեք ազգային-պետական ուղեգիծ:

Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրներն են՝ զբաղվածության ապահովումը, տնտեսության մրցունակության բարձրացումը, արտահանման խրախուսումը, արժանապատիվ վարձատրության համակարգի ներդրումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և աղքատության հաղթահարումը: Սոցիալ-տնտեսական քաղաքականության ամբողջական գործադրմամբ ՀՆԱ-ն կկրկնապատկվի, պետական բյուջեն կեռապատկվի, կստեղծվի առնվազն 200 հազար նոր աշխատատեղ:

Կառավարության, համաշխարհային հայտնի ընկերությունների, Սփյուռքի խոշոր գործարարների հետ ուղղակի բանակցությունների միջոցով Հայաստանում կհիմնվեն արտահանման ուղղվածության հզոր արտադրական ձեռնարկություններ: Նման ընկերություններից յուրաքանչյուրի համար Ազգային ժողովի կողմից կընդունվեն հատուկ օրենքներ՝ պայմանների, պետական աջակցության, արտոնությունների և փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ: Հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու նպատակով կներդրվի արտահանման վարկերի համակարգ՝ տարեկան հինգ տոկոս տոկոսադրույքով՝ հիմնվելով արտահանման մասին պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի վրա: Ապրանքների ներմուծումը Հայաստան կպայմանավորվի այդ երկրների կողմից Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանմամբ:

Յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի գնահատման կարևորագույն չափորոշիչ կսահմանվի պատասխանատու տարածաշրջանում կամ երկրում Հայաստանից արտահանման ծավալների ավելացումը, հայկական կազմակերպությունների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև տվյալ երկրից դեպի Հայաստան ներդրումների աճը: Պետության կողմից և միջոցներով կապահովվի արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքատեսակների սերտիֆիկացումը և գովազդը արտաքին շուկաներում: Պետական-մասնավոր համագործակցությամբ, բնապահպանական ժամանակակից պայմանների ապահովմամբ կկառուցվեն մետալուրգիական գործարաններ՝ հանքանյութից վերջնական արտադրանք թողարկելու նպատակով:

Կցուցաբերվի աջակցություն ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի ձեռնարկություններին՝ ինովացիոն ծրագրերի մշակման, արտադրական և իրացման ցանցերի ստեղծման, ինչպես նաև գիտական արդյունքները արտադրական ոլորտ փոխանցող ենթակառուցվածքներ ձևավորելու նպատակով:

Կվերագործարկվեն և կստեղծվեն խոշոր, կենցաղային և նուրբ օրգանական քիմիայի արդիական ձեռնարկություններ:

Կգործադրվի հակամենաշնորհային օրենսդրություն, կվերացվեն շուկաներ ազատ մուտք գործելու արհեստական սահմանափակումները: Կընդունվի գնագցման (դեմպինգային) օրենսդրություն, կստեղծվի հակագնագցման (հակադեմպինգային) միջգերատեսչական հանձնաժողով, որը կպաշտպանի տեղական արտադրողներին: Կներդրվի առևտրական գործունեության (սուպերմարկետների և փոքր առևտրային օբյեկտների) հստակ կանոնակարգման համակարգ: Երևան քաղաքից 30 կմ և ավելի հեռավորության վրա, 10-ից ոչ պակաս աշխատատեղով արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկություններ հիմնելու դեպքում, պետական բյուջեի  միջոցների հաշվին կապահովվի դրանց անհրաժեշտ ենթակառուցվածքների (էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում և այլն) կառուցումը:

Սա Հայ Հեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրի առաջին՝ տնտեսության վերաբերող հատվածի ընդամենը մի մասն է: Մնացյալ հատվածներին հավանաբար կանդրադառնանք: Եթե չանդրադառնանք էլ, սարսափելի չէ, որովհետև ծրագիրը մինչև վերջ գրված է նույն ոգով, հիմքում նույն սկզբունքներն են դրված: Ինչ վերաբերում է ներկայացված  մասին, զգացվում է վերջին շուրջ 20 տարիներին կուսակցության լիդերների՝ կառավարությունում աշխատելու փորձը՝ հավելած 120-130 տարվա կուսակցական կյանքի փորձը դաշնակներին հնարավորություն տալիս է այսօրվա մեր տնտեսության իրավիճակը ամբողջությամբ պատկերացնելու և տնտեսության զարգացման հեռանկարի առումով կետային, նպատակային դիտարկումներ ու հարվածներ  անելու: Ընդ որում,  ծրագիրը այնպես է գրված, ներկայացված, որ այն այժմեական էր թե՛ այն ժամանակ, այժմեական է թե՛ հիմա և այժմեական կլինի հավանաբար  առաջիկա 15-20 տարիներին:

Ընթերցողից ներողություն խնդրելով՝ նշեմ, որ ներկայացվածը Հայ Հեղափոխական Դաշնակցության  2012թ.-ի նախընտրական ծրագիրն է, որ, ինչպես տեսնում եք, 2017թ.-ին դեռ կուսական վիճակում է: Այնպես որ՝ ծրագրի բացարձակապես բոլոր կետերն էլ միանշանակորեն այժմեական են, թարմ, մինչ օրս դրանց, ինչպես ասում են,  անգամ մատով չեն դիպչել, ու ծրագիրը իր հրատապությունն ու ամենակարևորը՝ կուսականությունը չի կորցրել (կասկածելու դեպքում կարող եք կարդալ ամբողջը վերից վար և համոզվել, որ «ոչ մի կետի չեն դիպչել»):

Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ ոչ վաղ անցյալում՝ երևի թե երկու տարի առաջ, հայ հեղափոխական դաշնակները՝ հասկանալով հանդերձ, վտանգեցին իրենց անձի ու կուսակցության հեղինակությունը՝ դաշինք կազմելով հայ ոչ հեղափոխական Հանրապետական կուսակցության հետ՝ թերևս այս ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: Թե հետո ինչ եղավ Դաշնակցության հեղինակության հետ՝ անկեղծորեն ասած, չգիտեմ: Բայց որ հինգ տարվա վաղեմության այս ծրագրի հետ ոչինչ չի եղել՝ միանշանակ է, և  մտածում եմ, որ այսպիսի գեղեցիկ ու «անբիծ» ծրագրից հետո բոլորովին իմաստ չունի նորը ներկայացնել հանրության դատին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում