Թուրք դաշնակահար Դենգին Ջեյհանը կալանավորվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ, հաղորդում է թուրքական Diken-ը:
Որպես կալանավորման պատճառ է ներկայացվել փետրվարի 14-ին սոցիալական ցանցում դաշնակահարի արած գրառումը Էրդողանի մասին:
Հայտնի է, որ երիտասարդ դաշնակահարը Գեզիի ցույցերի ակտիվ մասնակիցների է եղել, ինչպես նաև իր աջակցությունն է ցուցաբերել կառավարության որոշմամբ աշխատանքից ազատված թուրք ակադեմիկոսներին:












































