Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջին առաջարկը կանի «Էվերթոն»-ին՝ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի տրանսֆերի հարցով:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են վճարել 20 մլն ֆունտ: Եթե լիվերպուլյան ակումբն այդ առաջարկը ևս մերժի, ապա «Յունայթեդ»-ը կհրաժարվի Ֆելաինիի տեղափոխության մտքից:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ն ավելի վաղ 28 մլն ֆունտ էր առաջարկել Ֆելաինիի ու Լեյտոն Բեյնսի տրանսֆերների դիմաց, որն «Էվերթոն»-ն անմիջապես մերժել էր:







































