Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հրաժարվել է մասնակցել թիմի մարզմանը:
Ֆուտբոլիստը պետք է միանար թիմին ու անցկացներ առավոտյան մարզումը, բայց հրաժարվել է անել դա՝ արտահայտելով իր դժգոհությունը կապված Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հարցում ակումբի դիրքորոշման հետ:
Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է մի քանի օր, բայց լոնդոնյան ակումբն այդպես էլ համաձայնության չի գալիս «Ռեալ»-ի հետ:









































