Երեքշաբթի Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել ընդդիմադիր Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը նախագահական ընտրություններին:
Ինչպես հաղորդում է 1new.az-ը, նիստի ընթացքում Կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արիֆ Մուխթարովը նշել է, որ Ռուստամ Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունը և այն, որ նա Ադրբեջանի տարածքում ապրել է ընդհատումներով, իրավունք չեն տալիս նրան մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ընտրություններին:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է այն փաստը, որ Իբրահիմբեկովն ունի ռուսական քաղաքացիություն, սակայն մտադիր է հրաժարվել դրանից:










































