Sunday, 21 06 2026
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները

Պաշտպանը միջնորդել է արդարացնել Վարդան Սեդրակյանին

ՀՀ  նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից  ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը պատվիրելու մեղադրանքը  հիմնավորված չէ, ուստի ամբաստանյալ Վ.Սեդրակյանը պետք է արդարացվի: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Պ.Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում իր պաշտպանական ճառում նշել է  Վ.Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:   

 Պաշտպանն ընդգծել է, որ մեղադրող կողմը, մասնավորապես,  հիմնվում է ամբաստանյալներ, սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքների վրա: Սակայն նույնիսկ դրանցից մեղադրող կողմը վերցրել է իրեն դուրեկան մասերը՝ մասնավորապես, Վ.Սեդրակյանի կողմից սպանության փորձի պատվեր տալու մասին, իսկ նույն ցուցմունքների այն մասը, ըստ որի պատվերը   վախեցնելու նպատակ ուներ, մեղադրող կողմը չի ընդունում:   

 Ըստ պաշտպան Սիրունյանի, գործով  չի հիմնավորվել, որ  Պ.Հայրիկյանի վրա զինված հարձակումը սպանելու, այլ  ոչ թե վախեցնելու  նպատակ է ունեցել,  չի պարզվել նաև՝  սպանության փորձը տուժողի կյանքը, թե քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակ է ունեցել, քաղաքական գործչի, թե քաղաքացու դեմ է եղել:   

 Քննությամբ  չի պարզվել նաև սպանության փորձի դրդապատճառը՝ Պ.Հայրիկյանն ու Վ.Սեդրակյանը  անձնական  ու քաղաքական հարթությունում  միմյանց հետ չեն շփվել, անձնական թշնամանք չի եղել, իրար չեն խանգարել, նախանձելու բան էլ չի եղել՝ եթե Վ.Սեդրակյանը նախանձելու լիներ, կնախանձեր 45 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին, այլ ոչ թե Պ.Հայրիկյանին:Քննությունը չի պարզել, թե ով կարող էր ինչ-ինչ  նյութական կամ քաղաքական շահ ունենալ  սպանության փորձը կազմակերպելու  հարցում, ինչ դրդապատճառ ունենալ՝ օրինակ, հետաձգել կամ չհետաձգել նախագահական ընտրությունները:     

 Պաշտպանն ընդգծել է, որ մեղադրանքը  հիմնված է ենթադրությունների վրա, նա  հիշեցրեց, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալների, այլ ոչ թե հօգուտ մեղադրող կողմի: Նա հավելեց, որ Վ.Սեդրակյանը կազմակերպիչ  չէ, քանի որ ըստ մեղադրանքի,  կազմակերպիչը  Սամվել Հարությունյանն է, Վ.Սեդրակյանը նաև դրդիչ չէ՝ չի համոզել, չի շահագրգռել, չի սպառնացել: Եվ ի վերջո պարզ չէ, թե ի՞նչ հոդվածով պետք է որակվի վախեցնելը:  

 Վարդան Սեդրակյանը միացել է իր պաշտպանի ճառին, հայտարարեց, որ հանդես կգա վերջին խոսքով:   Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-34-305-րդ  հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում և դատապարտել 12 տարվա ազատազրկման:

 Մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ  քրեական  օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ սպանության փորձ, իսկ Խաչատուր Պողոսյանին՝ 34-305-րդ հոդվածից բացի նաև 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք (այդ զենքով երկու կրակոցներ են արձակվել Պ.Հայրիկյանի վրա) և դատապարտել համապատասխանաբար  13  և 14  տարվա ազատազրկման:

 «Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում