Saturday, 27 06 2026
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել

100 տոկոս շոու, և ոչ մի գրամ կամք. որքան կձգի վարչապետը

Ցանկացած երկրում և ցանկացած միջավայրում փոփոխություններ լինում են երկու գործոնների ազդեցության տակ՝ կարիքի և կամքի: Հարցն այն է, թե որքանով է սուր փոփոխությունների կարիքը տվյալ երկրում, և ինչքանով է կամքը առկա այդ փոփոխությունների իրականացման համար:

Հայաստանում փոփոխությունների կարիքը սուր է արտահայտված, և դա վաղուց չեն ժխտում նաև իշխող վերնախավում: Իսկ թե որքանով դրանց իրականացման կամքը կա՝ ցույց են տալիս նրանց ձեռնարկումները: Համենայնդեպս, իրավիճակը փոխելու ցանկությունը անգամ ապրիլի 2-ի հայտնի պատերազմական դեպքերից, հուլիսյան ՊՊԾ-ի գնդի գրավումից հետո կամք չի դառնում: Ավելին, հանրապետության նախագահը օգտագործելով այդ «միջադեպերը»՝ ազատվեց իրեն անցանկալի գործող վարչապետից, ինչը մի պահ մարդկանց մոտ լավատեսական սպասումների տեղիք տվեց՝ հատկապես այն բանից հետո, երբ հանրապետության վարչապետ նշանակվեց բոլորովին նոր իմիջով, նախկինի համեմատությամբ անհամեմատ կիրթ, գործող կլանից առերևույթ բավականին հեռու գտնվող, բայց հասարակությանը ոչ անծանոթ Կարեն Կարապետյանը:

Նրա նշանակումից շատ առաջ՝ 2009-2010թթ.-երից սկսած, Հայաստանը ծրագրել էր անդամակցել Եվրոպական հարևանության ծրագրին, և ՀՀ կառավարությունը ընդհուպ մինչև 2013թ. կեսերը բավականին արագ տեմպերով իր օրենսդրական, ենթաօրենսդրական դաշտը համապատասխանեցնում էր Եվրամիության չափանիշներին: Եվրոպա տանող ճանապարհին առաջնահերթ էին հակակոռուպցիոն օրենսդրության մշակումը, մեխանիզմների ձևավորումը, մարդու իրավունքների առաջնայնությունը և այլն: Օրենսդրությունը համապատասխանեցվում էր, ընդունվում, մինչդեռ ավելի քիչ էր կյանքի կոչվում: Արևմուտքն էլ ավելի հաճախ աչք էր փակում Հայաստանում գրանցվող մարդու իրավունքների առումով բազմաթիվ անօրինականությունների, կոռուպցիոն սկանդալային դրսևորումների, մասսայական ընտրակեղծիքների վրա՝ թերևս այն հույսով, որ Հայաստանը կդառնա Եվրամիության հարևանության անդամ երկիր (որը, հասկանալիորեն, քաղաքական նպատակ էր հետապնդում), որից հետո արդեն այդ ուղղությամբ լրջորեն կաշխատեն: Դա տեղի չունեցավ:

Բայց քանի որ Հայաստանի տնտեսությունը առայժմ գոյատևելու համար ներարկումներ է ստանում հիմնականում Արևմուտքից, Կարեն Կարապետյանի թիմը ևս ստիպված է վերոնշյալ հարցերով դարձյալ «ականջալուր լինել» արևմտյան գործընկերներին, որքան էլ որ վարչապետը ժամանել է Մոսկվայից: Ընդ որում, այս առումով իրավիճակը հասել է այն աստիճանի, որ Եվրոպայի կամ ԱՄՆ ներկայացուցիչները ստիպված են շատ թափանցիկ ակնարկներ անել անգամ օրենքների ընդունման կամ կիրառման մասով: Օրերս ԱՄՆ դեսպանը հանդիպելով Հայաստանի ֆինանսների նախարարին՝ շատ հստակ նշել էր, որ իրենք խրախուսում են շարունակել պետական գնումների գործընթացի բարելավմանն ուղղված ջանքերը և սատարում են նախարարության հանձնառությանը՝ ուղղված նոր հարկային օրենսգրքին առնչվող հարցերով մասնավոր հատվածի հետ աշխատելուն ու ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը:

Հարցն այն է, որ պետական գնումների ժամանակ կոռուպցիոն լուրջ դրսևորումների արդյունքում Հայաստանում շատերը միլիոններ են դիզել: Ոչ իմիջիայլոց նշենք, որ այդ օրենքի վերաբերյալ տնտեսագետ Արտակ Մանուկյանը օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  կարծիք էր հայտնել, որ այս օրենքն ավելի լավն է, քան նախորդը, «բայց սրանով հնարավոր չէ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որովհետև նախորդ օրենքի պարագայում էլ ոչինչ չէր խանգարում պայքարել կոռուպցիայի դեմ։ Կամք է անհրաժեշտ։ Խնդիրը իրավակիրարկումն է: Նոր օրենքում բարելավվել են որոշակի դրույթներ, դրական նորմուծություններ են կիրառել, բայց ամեն ինչի համար կամք է պետք»:

Գրեթե նույն օրերին դեսպանը անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությանը՝ ՀՀ կառավարությանն է ներկայացրել հստակ առաջարկներ. «Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վեր հանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելի են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»:

Հաշված օրեր առաջ Հանրապետական մեծամասնությունը մերժեց նույն տրամաբանությամբ արված ընդդիմադիր պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը: Փաստորեն, արդեն տասնամյակներ է, որ մենք չենք կարողանում, կամք չենք դրսևորում մեր տունը կարգի բերելու և տարին մի քանի անգամ ստիպված ենք այս կամ այն կառույցի դուռը թակել ու փող խնդրել, նրանք էլ, որ նախկինում շռայլորեն տալիս էին, տեսնելով այս երկրի կառավարողների ինչպիսին լինելը՝ հիմա տալիս են ու խստագույնս հետևում, որ «քոռուփուչ չանեն», ինչպես եղել է մինչև հիմա: Իսկ ովքե՞ր են կառավարողները. նախկինն ասում էր դրա համար խելք պետք չէ: Թերևս նաև դրա համար ենք այս վիճակում: Գործողի մասին իրեն իսկ բերող նախագահն է ասում. «Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծու, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել»:

Փաստորեն, մեղմ ասած, սա էլ այն չէ: Ու հասկանում ես, որ չնայած գնալով երկրում ահագնանում է փոփոխությունների կարիքը, այդուհանդերձ՝ սրանք չեն այդ փոփոխություններն անողը, որովհետև սրանք չունեն այն կամքը, որ երկրում ինչ-որ բան փոխեն: Մնում է չխաբնվել գեղեցիկ խոսքերին ու փորձել սրտի մտոք ընտրություն անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում