Wednesday, 24 06 2026
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին

Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած դիտորդների հետ

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ փետրվարի 21-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ այցելած Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ  Անդրեաս Բորգեասին (ԱՄՆ), նույն նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինին (ԱՄՆ), Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Կարին Մակդոնալդին (ԱՄ Ն) և Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսին (Կանադա)՝ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ: Այս մասին  տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, կարևորել է Արցախում նրանց կատարած աշխատանքը, քանի որ դրանք հետազոտություններ, խորհուրդներ և դիտարկումներ են ոչ միայն մեկ օրվա համար, այլև ներառում են երկարաժամկետ համագործակցություն:

Շնորհավորելով Արցախի ժողովրդին հանրաքվեի անցկացման կապակցությամբ՝ Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսը նշել է, որ տպավորված է հանրաքվեով.

«Արտակարգ իդեալական հանրաքվե էր: Նախանձով եմ ականատես լինում, որ այսքան շատ մարդ է մասնակցում: Մինչ այս բազմաթիվ երկրներում դիտորդական առաքելություն եմ կատարել և երբեք նման բան չեմ տեսել: Հանրաքվեին 75%-ից ավելի մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լսելի է դարձնում ժողովրդի ձայնը, ինչը նշանակում է, որ սա հավելյալ լիցքեր է հաղորդում, որպեսզի երկիրը շարժվի դեպի առաջ»,- կարծիք է հայտնել Ջիմ Կարիջիանիսը:

Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, կիսելով իր դիտարկումները, նշել է, որ հիացած է հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ և նշել, որ ցանկություն ունի Արցախում ձեռք բերած փորձը կիսել իր երկրում, քանի որ այնտեղ նման մասնակցություն ապահովելն այնքան էլ հեշտ գործ չէ:

Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մակդոնալդը, ով երրորդ անգամ է դիտորդական առաքելությամբ գտնվում Արցախում, կարևորել է Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք իրենց կողմից առաջարկվել էին նախորդ անգամ:

«Մենք զգացված ենք, որ այստեղ մեծ նշանակություն են տալիս երկարաժամկետ համագործակցությանը և երախտապարտ ենք, որ հաշվի են առնվում մեր առաջարկությունները»,- ընդգծել է Կարին Մակ Դոնալդը:

Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է դիտորդների՝ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում