The Telegraph-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը միացել է Մադրիդի «Ռեալ»-ի 24-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի համար մղվող պայքարին:
Բացի այդ, «զինագործներ»-ը շարունակում են հետաքրքրվել նաև «բլանկոսներ»-ի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի ծառայություններով:
Ըստ տեղեկատվության՝ երկու գործարքների իրականացումն ուղղակիորեն կախված է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Ռեալ» տեղափոխությունից:
Հիշեցնենք, որ Օզիլի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ավելի վաղ «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման, սակայն վերջինիս գործակալը հայտարարել է, որ այդ տրանսֆերը չի կարող կայանալ:







































