ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կիրակի այցով ժամանել է Բրյուսել՝ հայտնում է Belga գործակալությունը։
Հաղորդվում է, որ երեկոյան Փենսը ընթրիքի սեղանի շուրջ կհանդիպի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ, երկուշաբթի կկայանան բանակցություններ Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկի և Ժան-Կլոդ Յունկերի հետ։
Բրյուսելի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ-ում սպասում են, որ Փենսը բերել է «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վստահեցումները, որ ԵՄ-ն եղել և մնում է Վաշինգտոնի համար առանցքային ռազմավարական դաշնակից և գործընկեր»։