Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս

Պաթետիկ հայրենասիրության պերճանքն ու թշվառությունը

«Հանրապետական» կուսակցության մտքի տիտանները ձեռնամուխ են եղել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ գրոհին:
Դա կապված է Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 9-ի հանրահավաքային ելույթի այն հատվածի հետ, որտեղ նա փաստացի քաղաքական դատարկաբանություն էր որակում Սերժ Սարգսյանի ելույթների այն դրվագները, որտեղ նա պատմական դասեր էր տալիս Ադրբեջանին և խոսում հայոց լեզվի 8000-ամյա պատմության մասին: Իսկ ցեղակրոն գաղափարախոսությունն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը համարեց ոչ այլ ինչ, քան ռասիզմ:
Եվ ահա, «Հանրապետական» կուսակցության «գաղափարական» դեմքերը, որոնք գոնե տիրապետում են կուսակցության գաղափարաբանական հենքում դրված տերմիններին, հաճախ հեռու լինելով դրանց իրական ընկալումից, ձեռնամուխ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանելուն, սակայն դա անում են ոչ թե գաղափարական հակագրոհի միջոցով մերկացնելով նրա դատողությունները և ներկայացնելով դրանց, մեղմ ասած, սխալականությունը կամ սնանկությունը, այլ «ազգային ավանդական» մեթոդներով: Իսկ դրանք հայտնի են: Որևէ մեկը, ով համարձակվում է կասկածի տակ առնել ազգային պաթոսով և պոռոտ հայրենասիրությամբ լցված որևէ իշխանական միտք, անմիջապես որակվում է «թշնամու ջրաղացին ջուր լցնող», «ադրբեջանցիների խոսնակ», «օտարի պատվեր կատարող», և այդ կարգի այլևայլ արտահայտություններով: Փաստարկված մտքին չկա փաստարկված պատասխան. միայն այդօրինակ մեղադրանքներ: Բավական է մի փոքր կասկածի տակ առնել պաթետիկ հայրենասիրության արդյունավետությունն ու օգտակարությունը, երբ քեզ հռչակում են ազգի թշնամի, գրեթե դավաճան, ազգային միասնության մեջ խրվող սեպ և այլն: Զարմանալի չէ, որ Տեր-Պետրոսյանի քննադատությանը հանրապետականները պետք է հակադարձեին հենց այդպես: Մինչդեռ խնդիրը իսկապես լուրջ է:
Պաթետիկ հայրենասիրական ելույթները, որ ժամանակ առ ժամանակ իշխանությունը մատուցում է հանրությանը, ուղղված են քարոզչական էֆեկտ ստանալուն, որպեսզի հասարակությունը կերակրվի այդ պաթետիզմով և դրա շնորհիվ զսպվեն նրա սոցիալական, քաղաքացիական ցանկություններն ու պահանջները: Դա միանգամայն անմեղ բան կարող էր լինել, ընդամենը էներգիայի և ժամանակի ապարդյուն վատնում, եթե հասցված չլիներ մի այնպիսի աստիճանի, երբ այդ ամենը պարզապես վերածվում է իշխանության հիմնական զբաղմունքի: Իսկ դա նշանակում է, որ պետական կարևորագույն գործերով, խնդիրներով զբաղվելու փոխարեն, իշխանությունն ընդամենը հայրենասիրություն է փչում հասարակության աչքերին: Չի կարելի ասել, թե այդ ամենն ունենում է զգալի արդյունք, բայց որ ահագին մասով այդ քարոզչությունը գտնում է հասցեատերեր և հասնում նպատակին, թերևս աներկբա է: Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ այդ ամենը որևէ կերպ չի փոխում երկրի առաջ կանգնած մարտահրավերների որակն ու վտանգավորության աստիճանը: Ահա սա է խնդիրը, որ բարձրացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, հետևաբար դրան տրվող պատասխանն էլ պետք է լիներ համարժեք, այսինքն` պետք է այդ պատասխանի մեջ հանրապետականները մատնացույց անեին այն ուղիները, որոնցով պաթետիկ հայրենասիրությունը կարողանում է չեզոքացնել երկրի համար կենսական վտանգ ներկայացնող արտաքին ու ներքին մարտահրավերները: Օրինակ` ի՞նչ փոխվեց մեր երկրի համար թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայոց լեզվի 8000-ամյա տարիքի մասին: Բացի ազգային սնապարծությունը բավարարելուց, արդյո՞ք դա որևէ գործնական նշանակություն ունեցավ Հայաստան պետության և հայության խնդիրների լուծման տեսանկյունից: Իհարկե, ոչ: Օրինակ` ո՞վ է հիմա հիշում 5-6 տարի առաջ տեղի ունեցած միասնության շուրջպարը Արագածի շուրջ, որ հղացել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Եթե որևէ մեկը դա հիշում է, ապա թերևս միայն զավեշտով, թեև չի բացառվում, որ շատերն էլ սարսափով հիշեն, քանի որ սարսափելի էր տեսնել, թե շուրջպարից հետո ինչպես էր գաղթականի նման տուն դառնում Արագած հասցված, սակայն պարից հետո անուշադրության մատնված ժողովուրդը: Մինչդեռ այդ օրերին այդ ամենը հասցվել էր համազգային նպատակի աստիճանի, կարծես դրանից էր կախված հայ ժողովրդի բախտը: Սակայն ակնհայտ է, որ Արագածի միասնության շուրջպարը ոչ միայն որևէ պետական կամ ազգային խնդիր չի լուծել, այլ նույնիսկ չի լուծել միասնության խնդիրը: Բնական է, որ չէր էլ կարող լուծել, որովհետև մարդիկ, հասարակությունը, միասնականանում են ոչ թե հայրենասիրական զեղումների, այլ սահմանադրական և օրինական կատեգորիաների շնորհիվ: Այդ հարցին է, որ պետք է պատասխան տան հանրապետականները, և այդ հարցն է թերևս, որ ընկած է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի համատեքստում:
Հայոց 8000-ամյա լեզուն, որքան էլ որ այն արժեքավոր և նշանակալից գանձ է պատմամշակութային և ազգային ինքնության տեսանկյունից, միևնույն է, համաշխարհային քաղաքականության մրցավազքում երևի թե չի կարող անել գոնե կեսն այն բանի, ինչ կարող է անել, ասենք, հայաստանյան 8-ամյա ամուր և անդառնալի ժողովրդավարությունը, իրավական և ժողովրդավարական թեկուզ 8-ամյա պետությունը: Այդ պետությանը հասնելն է իրական հայրենասիրությունը: Դա է խնդիրը, և այդ խնդիրն է բացատրություն և լուծում պահանջում: Սակայն ակնհայտ է նաև, որ թե՛ Տեր-Պետրոսյանի ելույթին պատասխանելու, թե՛ ընդհանրապես այդ խնդրի ցանկացած այլ բարձրաձայնմանն արձագանքելու իշխանական ավանդական մեթոդները, որոնց մասին խոսեցի ավելի վերևում, ընդամենը վկայում են այն մասին, որ այդ խնդրի հետ կապված ռացիոնալ բացատրություն և արդյունավետ լուծում, իշխանությունը չունի: Նաև ակնհայտ է, որ չունի դրան հասնելու ցանկություն: Թեև շատ հավանական է, որ խնդիրը նաև ունակություններն են:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում