Ռումինիայի բնակչության մոտ 0.5 տոկոսը ստորագրել է միջնորդագիրը՝ ուղղված Մոլդովայի հետ մերձեցմանը: Այս մասին հաղորդում է MOLDNEWS-ը:
Միջնորդագիրը ստորագրել է մոտ 117 հազար մարդ: Ապրիլին սկսված այս կամպանիան ընթացել է ինչպես Ռումինիայում, այնպես էլ Մոլդովայում, որը կազմակերպել է Actiunea 2012 շարժումը: Այն կազմել է «Բեսարաբիայի աջակցության դաշնագիրը», որտեղ նշված են եղել «2 երկրների միջև կապերի ամրապնդման» միջոցառումները:
Համաձայն փաստաթղթի՝ Բուխարեստը երաշխավորում է, որ Ռումինիան և իր գործընկերները կօգնեն Մոլդովային արտաքին ագրեսիայի դեպքում: Բացի այդ, ըստ փաստաթղթի՝ Ռումինիա մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգը պարզեցված է: Այն նաև ներառում է կետ 2 պետությունների էներգահամակարգերի, օդանավակայանների և երկաթգծերի միացման վերաբերյալ:










































