Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել միմյանց դարպասը: «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «կարմիր սատանաներ»-ը կմրցակցեն «Լիվերպուլ»-ի, իսկ «Չելսի»-ն` «Էվերթոն»-ի դեմ:
Նշենք, որ մեկնարկային երկու տուրերից հետո լոնդոնյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը`իր ակտիվում գրանցելով 7 միավոր: «Յունայթեդ»-ը 4 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:









































