«Հանգուցյալի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» ասացվածքն այնքան էլ ասացվածք չէ: Դա Հին Հռոմում Սենատի ընդունած օրենքն է եղել և օրենքը հիմնավորվել է այն փաստարկով, որ դուք կարող եք նրանց զրպարտել, իսկ նրանք չեն կարող ճշմարտությունը բացահայտել: Արկադի Տեր-Թադևոսյանը հենց այդ դեպքն է: Ես ուղղակի անբարո եմ համարում Վազգենի հետ աշխատած, Վազգենին սեփական տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունեցած մարդկանց նման պահվածքը, առավել ևս՝ բարձր զինվորական կոչում ունեցողների»,- Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի սխալների մասին վերջին շրջանում տարաբնույթ հայտարարություններն այսպես է մեկնաբանել նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Մասնավորապես՝ նման հայտարարություններ արել էր Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադետսյանը: Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ «Դժբախտաբար, շատերը պատերազմի փորձությունները պատվով ու փառքով հաղթահարեցին, իսկ խաղաղության փորձություններին չդիմացան: Այն մարդը, ով ժամանակին փառաբանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, փնովում Վազգեն Մանուկյանին, հետո փառաբանում էր Ռոբերտ Քոչարյանին, փնովում Լևոն Տեր- Պետրոսյանին, հիմա փառաբանում է Սերժ Սարգսյանին, փնովում է Ռոբերտ Քոչարյանին, այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի: Նրանք, ովքեր կփորձեն այդ կարգի մարդկանց միջոցով իրենց ասելիքն ասել կամ ուղղորդել հասարակական կարծիքը, թող հիշեն բումերանգի վերադարձի օրենքը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:










































