Աշնանացանի համար կներկրվի ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային սերմեր: Գյուղնախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը օգոստոսի 10-25-ը հանրապետության առաջատար փորձագետների հետ գտնվում էին Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, որպեսզի տեղում ստուգեն սերմացուի որակական բոլոր հատկանիշները:
Ըստ Գյուղնախարարության՝ Ռուսաստան մեկնած անկախ փորձագետները զննել են սուպեր էլիտային 8 և էլիտային 4 սորտերը, ստուգել դրանց համապատասխանությունը կառավարության ներկայացրած բոլոր չափորոշիչներին՝ զտում, ախտահանում, ակտերի և հավաստագրերի առկայություն:
Հանձնաժողովն ընտրողաբար նաև կշռել է սերմացուի պարկերը, ճշտել պարկերի մաքուր քաշը: 320 տոննա սերմացուն բաշխվել է մարզերին, 100 տոննան արդեն Հայաստան է ներկրված, իսկ վերջին խմբաքանակը ճանապարհին է և մինչև սեպտեմբերի մեկը կբաժանվի գյուղացիական տնտեսություններին:






































