Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 11:00-ին կկայանա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կներկայացվեն բեռնափոխադրող 4 ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները։
Նիստի ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի վերոնշյալ շուկայում գործող տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու որոշման նախագիծը։
Հիշեցնենք, որ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը ապրիլի 6-ին վարչական վարույթ էր հարուցել վերոնշյալ շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ։ Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»։
Համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը։







































