Գերմանիան խոստացել է աջակցել Սիրիա ռազմական ներխուժմանը, եթե հաստատվի կառավարական զորքերի կողմից քիմիական հարձակման փաստը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դամասկոսի մերձակայքում կրակել են ՄԱԿ-ի տեսուչների վրա:
Միաժամանակ Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ պատրաստ են լուծել Սիրիայի խնդիրն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների:









































