Ավազե փոթորիկներն աշխարհից մեկուսացրել են Իրանի հարավային Բելուջիստան նահանգի 57 գյուղեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Քամու արագությունը հասնում է 100 կմ/ժամի:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի կառավարությունը փորձում է նահանգի իշխանություններին փոխանցել կենսական կարևորություն ունեցող դեղամիջոցներ, մթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանի Խուզեստան նահանգը նույնպես տուժել է ուժեղ ավազե փոթորիկներից:
Ավազե փոթորիկներն Իրան են ներթափանցում Իրաքից, որտեղ անապատացումն ընդլայնվել է վերջին երկու տասնամյակում:











































