Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

ԱԺ նախագահի ընտանեկան բիզնեսի սուբսիդավորումը գյուղատնտեսության համար ա՞ճ է ապահովել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը

Մոտ երեք շաբաթ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկը և հայտարարել էր, որ այդ ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին: Իսկ Պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր ընկերությունների թվում կային հանրությանը հայտնի այնպիսի անուններ, ինչպիսիք են «Նաիրի բժշկական կենտրոնը», որը, ասում են, պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը, «Հովնանյան ինտերնեյշնլը», պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգը», Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լեոն», Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վալլի» և այլն: Այդ ընկերությունները քողարկված ու բացահայտ դժգոհություն բարձրացրին ֆինանսների նախարարության վերը նշված որոշման առնչությամբ, քանի որ մինչև աուդիտորական դրական եզրակացություն չստանան՝ չեն կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին և չեն կարողանա պետությունից եկամուտներ ստանալ:

Առաջին լրատվական»ը այս թեմայի առնչությամբ անցած շաբաթ զրուցել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ, որի մի հատվածը հրապարակվել էր: Հրապարակում ենք շարունակությունը այլ թեմաներին վերաբերող հարցադրումների հետ միասին:

– Պարոն Սարգսյան, պետական բյուջեի որքան մասն է ենթակա գնումնեի գործնթացին, որ տնտեսվարողներն այդքան ցավոտ են տանում դրան չմասնակցելը:

– Մոտ 1 տրիլիոն 100 մլրդ պետական բյուջեից 263 մլրդ-ը պետական գնումներն են: Եթե հաշվի առնենք նաև ԾԻԳ-երի՝ միջազգային վարկային ծախսերը, ապա միասին մոտ 445 մլրդ դրամի մասին է խոսքը: Իրականում գնումների մեծ մասն արդեն իրականացվել է, և այդ 263 մլրդ-ից այս պահին մնացել է մոտ 27 մլրդ դրամ:

– Ձեր այդ որոշումը որքան ժամանակ է ուժի մեջ:

– Մինչև հաջորդ աուդիտի եզրակացությունը, եթե, իհարկե, այն դրական լինի: Բայց ընկերությունները հնարավորություն ունեն աուդիտի ենթարկել այս տարվա առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները և ներկայացնել եզրակացությունները ֆինանսների նախարարություն: Առանց վերապահումների դրական արդյունքի դեպքում արգելանքը մեխանիկորեն դուրս կգա: Եթե դա չեն անի, ապա գործընթացը կձգվի մինչև աուդիտ անցկացնելու համար օրենքով սահմանված ժամկետը՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը:

– Անցած տարի էլ էր հրապարակվել աուդիտը չանցած ընկերությունների ցանկը, բայց այն ժամանակ նրանց նկատմամբ պետական գնումներին չմասնակցելու որոշում չէր ընդունվել: Ինչո՞ւ այս տարի նման արգելանք դրվեց:

– Որովհետև անցած տարի ֆինանսների նախարարությունն առաջին անգամ էր հրապարակում այդ ընկերությունների ցանկը: Այն ժամանակ նույնպես ընկերությունները դժգոհություն հայտնեցին: Բայց այդ մի տարին մենք հնարավորություն էինք տվել, որ իրենց հաշվապահությունը կարգի բերեն, և որ արգելանքի որոշումն իրենց համար անակնկալ չլինի: Ես չեմ բացառում, որ հաջորդ տարի աուդիտի դրական եզրակացություն չստացած ընկերությունների նկատմամբ սահմանափակող մեկ այլ գործիք կիրառենք:

– Իսկ ո՞րն է այդ գործընթացի նպատակը:

– Նպատակն այն է, որ խոշոր ընկերությունները լինեն ավելի թափանցիկ, չգործեն ստվերում: Սա այն գործիքներից մեկն է, որ այդ ռիսկերը նվազեցնում է:

– Չե՞ք կարծում, որ այն բոլոր գործիքները, որ Կառավարությունը փորձում է կիրառել ստվերը կրճատելու համար, իրականում մեծ արդյունք չի ապահովում: Լինի դա Ձեր այդ որոշումը, լինեն դրանք տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, կամ՝ թեկուզ բարձրաստիճան պաշտոնյանների էթիկայի հանձնաժողովը, որի ներդրումը տեսականորեն նույնպես այդ նպատակն ուներ: Այս ամենը մեր իրականության մեջ ընդամենը կոսմետիկ նշանակություններ ունեն, իսկ ստվերը կրճատելու կամ խոշոր ընկերություններին հարկային դաշտ բերելու համար իշխանությունները պարզապես պետք է ցանկություն կամ քաղաքական կամք ունենան:

– Նախ ես համաձայն չեմ, որ դրանք կոսմետիկ գործիքներ են, և դրա վկայություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր տարի մեզ մոտ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը բարելավվում է:

– Մեզ մոտ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն ավելի քան մեկ տասնամյակ դոփում էր 17 տոկոսի շրջանակում, ինչը շատ ցածր ցուցանիշ է և վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ ստվերը շատ մեծ է:

– Ոչ, յուրաքանչյուր տարի այդ ցուցանիշը միջինը  0,4 տոկոսով բարձրացել է և 2012թ. կազմել  18,82 տոկոս, մինչդեռ  2009 թ.-ին համադրելի ցուցանիշը 16,8 տոկոս էր: Եվ եթե մենք 10 մլրդ դրամ ՀՆԱ ունենք, դրա մեջ 0,4 տոկոսը փոքր թիվ չէ: Դա նշանակում է, որ մենք յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամ լրացուցիչ գումար ենք հավաքում, ընդ որում դրա մեջ չի մտնում գնաճը և տնտեսության բնականոն աճը: Այնպես որ, դրական փոփոխություն կա:

– Ֆինանսների նախարարությունը չարաշահումներ հայտնաբերեց հողօգտագործողներին սուբսիդավորվող դիզվառելիք հատկացնելու ծրագրում և այդ գործերն ուղարկեց դատախազություն: Հետևո՞ւմ եք, թե ինչ զարգացումներ կան դրանց հիման վրա հարուցված քրեական գործում:

– Հատուկ քննչական ծառայությունում գործը քննության ընթցքում է, եթե ինչ-որ նորություն լինի, բոլորս կիմանանք:

– Խախտումներ էիք հայտնաբերել 4 մարզերում, իսկ մյուս մարզերում ստուգումներ իրականացրե՞լ եք:

– Մեր տեսչությունը այդ չորս մարզերում էր ստուգումներ անցկացրել: Ընդհանրապես, մեր բոլոր ստուգումներն անց են կացվում՝ ելնելով ռիսկայնության գնահատականներից: Այսինքն՝ որոշակի պարամետրերով ուսումնասիրում ենք, թե որ մարզերում է ավելի նպատակահարմար իրականացնել ստուգումներ: Որտեղ գումարը և թույլ տված խախտումները մեծ են, ակնհայտ է, որ ռիսկն էլ է մեծ:

– Այդ ծրագիրը դեռ շարունակվո՞ւմ է:

-Այո, շարունակվում է: Այս տարի նույնպես Կառավարությունն այդ ծրագրի շրջանակներում տրամադրում ու տրամադրելու է գյուղատնտեսական սուբսիդիաներ:

– Կառավարությունը անսահմանափակ սուբսիդիա է հատկացնում այդ ծրագրի համար: Ավելի ճիշտ չէ՞ր լինի որոշակի սահմանափակում դնել, քանի որ հասարակ գյուղացին կամ շարքային հողոգտագործըղը լավագույն դեպքում 100-200 լիտր դիզվառելիք է գնում և մի սեզոնին 48 հազար լիտր չի կարողանում գնել, ինչպես արել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Եվ ստացվում է, որ պետությունն իր սուղ բյուջեից ֆինանսավորում է իշխանության մեջ եղած օլիգարխներին:

– Այդ Դուք եք այդպես մեկնաբանում: Կոնկրետ այդ ծրագիրը նպատակ ունի ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովել: Եվ այդ տեսանկյունից ծրագիրն ի սկզբանե ենթադրել է միայն մի բան՝ գյուղատնտեսության ոլորտից ինչ քանակի դիզվառելիքի պահանջարկ ներկայացվի, պետությունն այն կբավարարի:

– Այդպիսով գյուղատնտեսությամբ զբաղվող օլիգարխներն անսահմանափակ քանակությամբ պահանջ կներկայացնեն և պետությունը նրանց երբեմն անօրինական և հարկային դաշտից դուրս գնահատվող հարստությունը կավելացնի իր խղճուկ բյուջեի հաշվին: Որքա՞ն է արդար, որ որևէ մի գյուղի շաքային հողօգտագործող ընդամենը 100 լիտր դիզվառելիքի սուբսիդիա ստանալու հնարավորություն չունենա, իսկ  մեծահարուստները յուրաքանչյուր տարի կարողանան տասնյակ տոննաներով գնել և պետությունից տասնյակ մլն դրամ օգնություն ստանալ:

– Դուք սխալ եք մեկնաբանում, մենք պետբյուջեից կոնկրետ գումար ենք հատկացնում բոլոր հողօգտագործողներին: Նպատակը, որ այս պահին դրված է այդ ծրագրի հիմքում,  ընդհանուր գյուղատնտեսական ոլորտում աճ ապահովելն է: Բնական է, որ կան հողօգտագործողներ, որոնք ավելի մեծ տնտեսություն ունեն, բայց նման նպատակ՝ օգնել միայն փոքրերին, ի սկզբանե դրված չի եղել: Եթե Դուք հիշում եք՝ երկու տարի առաջ գյուղատնտեսությունում ավելի քան 10 տոկոս անկում կար, և բոլորն էլ հավասարաչափ էին անկում ունեցել:

– Այսինքն Աբրահամյանների կամ այլ մեծահարուստ պաշտոնյանների գերդաստաններին որ այդքան սուբսիդավորվող դիզվառելիք կամ տասնյակ միլիոնավոր դրամներ հատկացվեց, գյուղատնտեսության ոլորտում անկումը կա՞նգ առավ:

– Ես հասկանում եմ Ձեր ցանկությունը՝ ամեն ինչ կապել բոլորիս անվան հետ, բայց մենք իրականացրել ենք ծրագիր, որն իր արդյունքը տվել է. 10 տոկոս անկումից հետո գյուղատնտեսության ոլորտում արձանագրվում է շեշտակի աճ:

– Կառավարության կայքում անընդհատ հրապարակվում են գերատեսչությունների ծախսերը, որոնք ուսումնասիրելիս շատ հաճախ ակնհայտ կոռուպցիոն բնույթի տվյալներ են իհայտ գալիս: Այն՝ որ պաշտոնյաները նույն ապրանքի կամ ծառայության գնումը մասնատում են բազմաթիվ մասերի, որ դրանցից յուրաքանչյուրը չգերազանցի 1 մլն դամը, որպեսզի մրցույթ չհայտարարեն և գնեն իրենց համար նախընտրելի ընկերոթյունից՝ ատկատային հարաբեությունների մեջ մտնելով նրանց հետ: Շատ դեպքերում նույնիսկ չի էլ նշվում, թե ինչ է գնվում՝ այն բնութագրելով որպես ներկայացուչական ծախսեր: Կամ էլ իրենց ղեկավարած գերատեսչությանն անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը գնում են իրենց սեփական ընկերություններից: Փաստորեն պաշտոնյանները բյուջեն թալանում են ոչ միայն դիզվառելիքի սուբսիդավորումից օգտվելով՝ այլև նման այլ եղանակներով: Եվ այդ թալանի հնարավորությունը տրվում է օրինականորեն նույն նույն իշխանություններ ի կողմից:

– Ես Ձեր այդ բոլոր գնահատականների հետ սկզբունքորեն համաձայն չեմ: Եթե անհրաժեշտ է իրականացնել ներկայացուցչական ծախսեր, դրանք պետք է արվեն: Ես վստահեցնում եմ, որ բոլոր պետական մարմիններն էլ, երբ այդ ծախսերն իրականացնում են, այնպես չէ, որ միտումնավոր չարաշահումներ են անում: Բոլոր ծախսերի հետևում կան բացատրություններ, թե ինչու է պետք անել այդ ներակայացուցչական ծախսը: Եվ երկրորդը, եթե ասում եք, թե պաշտոնյաները գործարք են կնքում իրենց սեփական ընկերության հետ, և եթե այդպիսի երևույթ եք նկատել, պետք է շահերի բացահայտում լինի: Մենք ունենք էթիկայի հանձնաժողով, որը պատասխանատու է բարձրաստիճան պաշտոնյաների շահերի բացահայտման համար: Ցանկացած մարդ իրավունք ունի նման հարցով դիմել այդ կառույցին: Համենայնդեպս, պետությունը բացել է ողջ տեղեկատվությունը, և յուրաքանչյուր ծախսի համար ունենք բացատրություն:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում