Չինաստանում չորս հոգի դարձել են մի տղամարդու զոհ, ով դանակով հարձակվել է պատահական մարդկանց վրա։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Դեռ 11 մարդ էլ տարաբնույթ վնասվածքներ է ստացել:
Ըստ տեղեկությունների՝ 41-ամյա կասկածյալն ավտոբուսում դանակով հարձակվել է մարդկանց վրա, որից հետո դուրս է եկել փողոց և հարձակվել անցորդների վրա: Տղամարդը ոստիկանությանը պատմել է, որ չարացած է եղել, վիճել է ընտանիքի հետ ու հեռացել տնից:
Միջադեպը տեղի է ունեցել Սիչուան գավառի Չենդու քաղաքում:








































