Ադրբեջանական բանակում հոսանքահարումից զինվոր է մահացել:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել ճակատամերձ գոտում տեղակայված N զորամասում:
Զինծառայող Թուրքալ Գազիևը (1993թ.) կենցաղային աշխատանք կատարելիս հոսանքահարվել է, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկատվությունը և նշել, որ դեպքը տեղի է ունեցել անփութության հետևանքով:










































