Thursday, 18 06 2026
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել

«Բոլոր գեներալներն էլ խոսքով կանգնած են ազատամարտիկի կողքին, բայց գործով՝ ոչ ոք»

Վանաձորում ազատամարտիկների նստացույցը շարունակվում է: Նրանք պահանջում են բարելավել պատերազմում զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Ցավով նշում են, որ իրենց մեծ մասը նույնիսկ պատերազմի մասնակցության վկայական չունի:

Հիշում են, որ Վազգեն Սարգսյանի օրոք այլ էր՝ կոմունալ ծառայությունների դիմաց վճարում էին 50 տոկոս, իսկ այժմ ամբողջությամբ են վճարում: Մինչդեռ բարձրացված սակագների պայմաններում գազ սպառելու դեպքում ստացված ամբողջ թոշակը հազիվ դրան բավականացնի:

«Վազգեն Սարգսյանի օրոք այլ էր. նայել ա, մարդը պահել ա իր զորքին, իր զինվորին, ուզում ենք, որ նույն ձևով լինի»,- ասում է ազատամարտիկ, 2-րդ խմբի հաշմանդամ Հովհաննես Սելիմյանը:

Վանաձորցիների պահանջը մեկն է` արդար մոտեցում «կռված տղաների» նկատմամբ: «Կռված տղա» ասելով նկատի ունեն միայն պատերազմի մասնակիցներին: Նրանք դժգոհում են երկրապահի մասին վերջին օրենքից` նշելով, որ «երկրապահ» հասկացությունը քաղաքականացվեց, և «ամեն մարդ» երկրապահ է համարվում:

«Էսօր մենք` կռված տղերքս, դեն ենք նետվել, դեն ենք ընկել, ու երկրապահն ա առաջ եկել, իսկ թե երկրապահի մեջ ովքե՞ր են՝ ես էլ չեմ ճանաչում: Կռված տղերքը պատերի տակ նստած են կամ իրենց տներում՝ սոված, իսկ երկրապահը ինչ-որ գործողություններ ա անում, որը ես չգիտեմ: Դրա համար մեր պահանջն ա, որ ո՛չ երկրապահ, ո՛չ ՀԱԲ, ո՛չ հատուկ գունդ, ոչ մի կուսակցական կառույց չլինի մեզանում: Մենք մեզանով, մեր կռված տղերքով կորիզը դնենք ու նորից պայքարենք մեր սոցիալ-տնտեսական հարցերի համար»,- ասում է ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Վիգեն Ալավերդյանը, ով 1990-97թթ. ծառայել է հայոց բանակում, եղել է հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան:

Ազատամարտիկները չեն վստահում նույնիսկ իրենց պատերազմ տարած հրամանատար գեներալներին, որոնք որևէ կերպ չեն սատարում իրենց՝ պաշտպանելու իրավունքները:

«Սարոյան Սեյրանի մոտ եմ եղել, ինքը անձամբ գիտի, գեներալ Սարգսյանը անձամբ գիտի, գեներալ Մադոյանը անձամբ գիտի: Իրանց հետ համագործակցության իմաստն էն ա, որ անձամբ գեներալների հետ խոսում ես, երբ գեներալ Փայտյանի հետ խոսում ես, բերաններից մեղր ա թափում, բոլորն էլ ազգի կողմից են, բոլորն էլ ազատամարտիկի կողքին կանգնած են, բայց գործով ոչ ոք չի ապացուցում: Նույնը` գեներալ Մանվելը Գրիգորյանը,- ասում է Վիգեն Ալավերդյանը:- Զինվորներ ունեմ, որ ամուսնացել են ու զավակից զրկվել են, երեխա չունեն: Նրանք էսօր 40 տարեկան են, բայց վախից երեխա չեն ունեցել, ոչ մի բժիշկ նրանց չի բուժում: Ու էդ զինվորներին էսօրվա դրությամբ արհամարհում են, իսկ գեներալները դրել ու իրենց «ես»-ն են առաջ տանում. մե՛նք կռվեցինք, մե՛նք արեցինք, սակայն մենք չկա, ես չկա, կա ազգ: Էդ 18 տարեկան էրեխեքը, 10 զինվոր ունեմ, որ ամուսնացել են, էրեխա չեն ունենում, նրանց ո՞վ պիտի պատասխան տա: Էդ գեներալները կանգնած «ես» են ասում` ե՛ս կռվեցի, ե՛ս արի, ե՛ս տարա, բայց չէ՞ որ հոգու հետ գործ ունեն, անձի հետ գործ չունեն: Պատերազմը մի ուրիշ բան ա, զրույցը՝ մի ուրիշ, հոգով մեռնելը մի ուրիշ բան ա: Մարդիկ հոգով մեռած են. եթե նա ամուսնացել ա ու էրեխա չունի, էսօր հոգով մեռած ա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում