Սեպտեմբերին Հելսինկիի Vantaa օդանավակայանում կհայտնվի հանգստի գոտի՝ մահճակալներով, հաղորդում է օդանավակայանի կայքը: Այն տեղակայված կլինի №31 ելքի մոտ:
Այս նորությունը, հավանաբար կուրախացնի Ֆինլանդիայի մայրաքաղաքի բնակիչներին և շատ ճամփորդների, որոնք եվրոպական երկրներ են թռչում Ֆինլանդիայով:
Հանգստի գոտին կլինի ֆիննական ոճով` ստեղծված տեղի դիզայներների կողմից: Ուղևորները կկարողանան հարմարավետ կերպով հանգստանալ բազկաթոռներում կամ շրջակա միջավայրից առանձնացված քնելու տեղերում:










































