Չինաստանի հարավարևելյան հատվածում արդեն չորրորդ օրն է, ինչ մոլեգնում է «Թրամի» թայֆունը: Վերջին տվյալներով՝ տուժել է 485 հազար մարդ, տարհանվել են տասնյակ հազարավորները:
Հայնան նահանգում տարերքի հետևանքով մահացել է մեկ մարդ, ջրի տակ են անցել ավելի քան 2000 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, մոտ 150 տուն փլուզվել է՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ Հայնան նահանգում տարերքից տուժել է 360 հազար մարդ, իսկ Գուանսի-Չժուան ինքնավար մարզում՝ ավելի քան 125 հազար մարդ:
Նախնական տվյալներով՝ «Թրամի»-ի հասցրած տնտեսական վնասը կազմում է 1 միլիարդ յուան (163 մլն դոլար):
Հիշեցնենք, որ «Թրամի»-ն այս տարի Չինաստանում մոլեգնած 12-րդ արևադարձային փոթորիկն է, որը սկսվել է հինգշաբթի լույս գիշերը՝ Ֆուցզյան նահանգի առափնյա շրջաններում:









































