Եվրամիությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ընդլայնելու իր ներգրավվածությունը այն ձևաչափերում, ուր դեռ ներկայացված չէ, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբում,-ասված է մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի ընդունած «Նոր պատասխան փոփոխվող Հարևանությանը» փաստաթղթում: Փաստաթուղթը ուղղված է Եվրոխորհրդարանին, ԵՄ Խորհրդին, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեին և ԵՄ Տարածաշրջանների կոմիտեին:
«ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել իր աջակցությունը անջատված տարածաշրջաններում վստահության միջոցառումների և օգնության ծրագրերի ամրապնդման ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է հադես գալ ռազմական ուժի կիրառման միջոցով սահմանների փոփոխության դեմ», – նշված է փաստաթղթում:
Փաստաթղթում ասվում է նաև, որ ԵՄ-ն միջազգային այլ կազմակերպությունների և առանցքային գործընկերների հետ պատրաստ է զարգացնել տարբեր հետպատերազմական սցենարներ վերականգման ուղղությամբ, ինչը կարող է կարգավորման լրացուցիչ խթան դառնալ:










































