Լեդի Գագան շարունակում է զարմացնել հանրությանը: Երգչուհուն Նյու Յորքում նկատել են սև լայն վերնազգեստով և լայն տաբատով: Արտասահմանյան մամուլը այդ հագուստով Լեդի Գագային նմանեցրել է ոչ միայն եկեղեցու սպասավորի, այլև Ալլա Պուգաչովային:
Երկար ժամանակ Պրիմադոննան նման հագուստ էր կրում իր ոչ կատարյալ կազմվածքը թաքցնելու նպատակով: Մաքսիմ Գալկինի հետ ամուսնությունից հետո, սակայն, երբ ավելորդ կիլոգրամներից ազատվեց, նա իրեն թույլ է տվել ավելի ազատ ոճի հագուստներ կրել:
Լեդի Գագայի նոր սանրվածքը ևս հիշեցնում է Ալլա Պուգաչովային: Բաց երանգի խարտյաշ մազերը և գանգուրները երկար տարիներ եղել են Պրիմադոննայի «խորհրդանիշը»:
Այս մասին հաղորդում է Wday-ը:











































