Հյուսթոնի La Fisheria ռեստորանը իր հաճախորդների հարմարավետության համար ծայրահեղ միջոցներով է պայքարում: Հաստատության սեփականատեր Աքիլես Չավեսը 8 տարեկանից ցածր երեխաներին արգելել է ժամը 19:00-ից հետո ռեստորանում լինել: Այս նախաձեռնությունը հաճախորդների բողոքն է հարուցել, սակայն նա այս կապակցությամբ իր կարծքին ունի: Մարդիկ ռեստորան են գալիս հանգստանալու համար, իսկ դա անհնար է դառնում, երբ սեղանների արանքով լացող երեխաներ են վազվզում: Երեկոյան, երբ գինի են վայելում և հետաքրքիր զրույցներ վարում, ռեստորանը երեխաների տեղը չէ:
Այս միջոցները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ շատ մշտական հաճախորդներ սկսել են բողոքել երեխաների սարքած իրարանցումից:










































