Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին շնորհակալություն է հայտնում այն բանտի տնօրենին, որտեղ ինքը կալանավորված է: Մերաբիշվիլիի նամակը հրապարակվել է փորձաքննության, պատիժներն իրականացնող և իրավաբանական օգնության նախարարության կողմից:
Մերաբիշվիլին իր նամակում մասնավորապես գրում է. «Ուրախալի է, որ հեռուստացույցից օգտվելու իրավունք, բացի ինձնից, ունեն նաև այլ կալանավորներ»: Նշվում է նաև, որ ինքը դադարեցնում է հացադուլը և շնորհակալություն հայտնում բանտի անձնակազմին, սոցիալական ծառայությանը, բժշկական անձնակազմին՝օգնության համար:










































