Կարինե Ղուկասյանը, ով «Դալմայի այգիներ»-ում 1000 ք/մ հողատարածք ուներ, արդեն երկար ժամանակ է՝ պահանջում է իրենից վերցրած հողի գումարային փոխհատուցում: Երկար բողոքներից հետո տիկին Ղուկասյանն այսօր փորձեց կապվել քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի հետ, սակայն ինչպես նշեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, իրեն միշտ նույն պատասխանն են տալիս ու չեն վերադարձնում գումարը:
Հերթական պատասխանից վրդովված՝ տիկին Կարինեն այսօր քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարեց. «Ամեն օր ութից ութը գալու եմ ու աստիճանների մեջտեղում եմ նստելու: Ինչքան կարելի է, երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ամեն օր տանում-բերում են»:
Նա մեզ տեղեկացրեց, որ հողի գնորդը գումարները ուղարկել է քաղաքապետարան, սակայն դրանք այդպես էլ իրենց չեն հասել: Գումարը կազմում է տասը հազար դոլարին համարժեք դրամ և հաստատված է փաստաթղթերով:
Նշենք, որ Կարինե Ղուկասյանին օրեր առաջ շտապօգնության մեքենայով էին տարել քաղաքապետարանի մոտից, սակայն այդպես էլ ոչ մի պաշտոնյա չարձագանքեց նրա դիմումին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































