Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

«Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս. Վազգենը չկա, բաց նրանց, ում «խմբավորում» ես որակել, նրանք իմ համար Վազգեններ են»

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի մասին, նշել էր. «Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ»:

 Կոմանդոսը նաև շեշտել էր, որ նույն այդ խմբավորումներն են վերացրել Վազգեն Սարգսյանին. «Հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին: Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել»:

 Արկադի Տեր-Թադևոսյանի այս խոսքերը տարատեսակ մեկնաբանությունների են արժանացել: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմանդոսը, մեղմ ասած, շատ վատ խաղի մեջ է ներքաշվել, չի հասկանում, որ իր ձեռքով իր իսկ անցած ճանապարհն է ուրանում… այրելով բոլոր կամուրջները իրենից հետո… Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս»:

 ԳԱԼԱն զրուցել է Արմեն Սարգսյանի հետ, ով գտնում է, որ վերոհիշյալ մտքերը Կոմանդոսինը չեն. «Այստեղ ուրիշ խաղացողներ կան, ովքեր ուզում են գեներալի ձեռքով շագանակ դուրս բերեն կրակից: Իսկ եթե ես սխալվում եմ, շատ ավելի վատ Կոմանդոսի համար..: Կան օրինաչափություններ, որոնց վրայով անցնելը, մեղմ ասած, սրբապղծություն է, սա իմ մասնավոր կարծիքն է: Էնպես չէ, որ չեմ կարող գնահատական տալ Վազգենի անմնացորդ նվիրվածությանը այս երկրին, «ավելի ճիշտ Վազգենի ու մաքուր հայերի երկրին»: Եվ էնպես էլ չէ, որ չեմ կարող Կոմանդոսին հիշեցնել, թե որտեղից է եկել և ուր է գնում… Ես հարգում և խոնարհվում եմ բոլորի առաջ, ովքեր անցել են ազատագրական պայքարի ճանապարհը, առավել ևս ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Տեր-Թադևոսյանին ուզում եմ հիշեցնել, Վազգենը անհատականություն էր, և Վազգենի հետ քայլող մարդկանց «խմբավորում» որակելը պատիվ չի բերի քեզ… նրանք էրգրի զինվոր էին, համախոհ էին, նվիրյալներ էին, ի վերջո մահապարտ էին»:

 Նյութն ամբողջությամբ ԳԱԼԱում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում